Եվրոպական միությունը և Հնդկաստանը մինչև 2026 թվականի վերջը կստորագրեն Ազատ առևտրի մասին համաձայնագիր: Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան գրել է «X» սոցիալական ցանցի իր էջում՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման արդյունքներով:
«Մինչև տարվա վերջ մենք կստորագրենք Ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Նաև կարագացնենք ներդրումային համաձայնագրի շուրջ աշխատանքները: Մենք կուժեղացնենք համագործակցությունը անվտանգության ու պաշտպանության ոլորտում և կմիավորենք ջանքերը տրանսպորտային կապերի բարելավման համար՝ առաջ մղելով IMEC-ը՝ Հնդկաստան – Մերձավոր Արևելք – Եվրոպա միջանցքը», – գրել է Կոշտան: