Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հունիսի 14–15-ին այցելել է Թբիլիսի, որտեղ CAVEA կինոթատրոնում ներկայացրել է Մոսկվայի մյուզիքլի թատրոնի «Կրկեսի արքայադուստրը» և «Ռևերս» մյուզիքլների կինոտարբերակները, հաղորդում է Грузия Online-ը։
Միջոցառման ընթացքում նա նշել է, որ մշակույթըն, իր կարծիքով, ընդունակ է աստիճանաբար վերականգնել վստահության մթնոլորտը երկրների միջև՝ առանց քաղաքական որոշումների և կտրուկ քայլերի՝ հաշվի առնելով ժողովուրդների միջև առկա խոր պատմական և մարդկային կապերը։
Շվիդկոյը կինոցուցադրությունները անվանել է վրացական լսարանի հետ մշակութային փոխգործակցության հեռանկարային ձևաչափ՝ ընդգծելով ժամանակակից ռուսական արվեստը, կինեմատոգրաֆը և բեմական նախագծերը ներկայացնելու հետաքրքրությունը՝ վրացի գործընկերների համար դրանց ընդունելի լինելու պայմանով։
Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանը բաց է մշակութային շփումների համար՝ հիշեցնելով ՌԴ-ում վրացական կոլեկտիվների պարբերական հյուրախաղերի և Ռուսաստանում աշխատող վրացի արտիստների ներկայության մասին։
Սա վերջին երեք ամսվա ընթացքում Շվիդկոյի արդեն երկրորդ այցն է Վրաստան. ավելի վաղ նա Թբիլիսի էր այցելել մարտին՝ ռուսական պատվիրակության կազմում, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Եղիա Երկրորդի հուղարկավորության հետ կապված սգո միջոցառումներին մասնակցելու համար։