
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է լինելու մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։
Իշխանությունները սկսելու են ռեպրեսիվ մեթոդներով ճնշել խորհրդարան անցած ուժերին այնպես, որպեսզի վերջիններս մտածեն պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելու մասին։
Փաշինյանի նպատակը հենց սա է` մի կողմից ցույց տալ, իբր դեմ է ընդդիմադիր ուժերի խորհրդարանում հայտնվելուն, մյուս կողմից ստեղծել պայմաններ, որպեսզի վերջիններս պատգամավորական մանդատ վերցնելու մեջ տեսնեն ռեպրեսիաների դեմ իմունիտետ ունենալու շանսը։
Ու կարծես թե Փաշինյանը հասնում է իր նպատակին։ Վախը կստիպի շատերին կողմնորոշվել դեպի մանդատը։
Իհարկե` խոսքը մանդատ վերցնելու կամ չվերցնելու մասին չէ, այլ այն մասին, որ լեգիտիմությունը պահանջում է առնվազն արտաքին շղարշ, որը կապահովի ընտրությունների հայտարարված արդյունքներով խորհրդարանի ձևավորումը։
Ի դեպ` դրանից հետո ընտրակեղծիքների մասին խոսելը մի տեսակ փարիսեցիություն կլինի»։