Սոչի-Արխանգելսկ ավիաչվերթի ուղևորատար օդանավը Սև ծովի վրա տագնապի ազդանշան է տվել

Smartavia ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը թռչում էր Սոչիից Արխանգելսկ, Սև ծովի վրա տագնապի ազդանշան է տվել։ Դրանից հետո նրա նշանը անհետացել է ռադարային հսկողությունից, գրում է SHOT Telegram-ալիքը։

Ինչպես հայտնում է ինտերնետային պարբերականը, մոտ 10 րոպե առաջ 5N164 բորտային համարով Smartavia օդանավը Սև ծովի ջրատարածքի վրա փոխանցել է 7700 ազդանշանը։

Որպես կանոն, այս կոդը վկայում է օդանավում արտակարգ կամ վթարային իրավիճակի մասին։ Դրանից կարճ ժամանակ անց օդանավն անհետացել է ռադիոլոկացիոն էկրաններից։ Այս պահին պատահարի մանրամասները ճշտվում են, հաղորդում է «Комсомольская правда»-ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *