Ֆիդան. Իսրայելի ագրեսիան խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար

Տարածաշրջանում Իսրայելի ագրեսիվ գործողությունները վերածվել են ամբողջ աշխարհի խնդրի։ Այս մասին ռուսաստանյան այցի արդյունքներով, որը տեղի է ունեցել հունիսի 16-17-ին, Türkıye թերթին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Իսրայելի ագրեսիվ դիրքորոշումը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար։ Սա միայն Թուրքիայի խնդիրը չէ։ Իսրայելը ցանկանում է ավերածություններ տարածաշրջանում։ Նա ցանկանում է օկուպացնել որոշ երկրներ և իրականացնել ահաբեկչական գործողություններ, ինչը հետևանքներ ունի ինչպես գլոբալ անվտանգության, այնպես էլ տնտեսական ոլորտի տեսանկյունից։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելն ավելի ու ավելի հաճախ է բախվում [միջազգային հանրության] արձագանքին։ Հուսով ենք, որ դա արդյունք կտա, և որ մեր տարածաշրջանի բոլոր երկրները կապրեն խաղաղության, կայունության և բարգավաճման մեջ»,- նշել է Ֆիդանը։

Նրա կարծիքով՝ Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո, որը Գազայի խնդիրը մղել է երկրորդ պլան, տարածաշրջանի երկրները կկարողանան ավելի շատ կենտրոնանալ պաղեստինյան անկլավում ճգնաժամի կարգավորման վրա։ «Աշխատանք է տարվում [ԱՄՆ-ի Գազայի խաղաղության ծրագրի] երկրորդ փուլին անցնելու ուղղությամբ, ջանքեր են գործադրվում շրջանակային փաստաթղթի համաձայնեցման համար։ Մենք մասնակցում ենք այս գործընթացին»,- ասել է թուրք նախարար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *