Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը ուժի մեջ է մտել ստորագրումից անմիջապես հետո, և որպես առաջին քայլ Թեհրանը կբացի Հորմուզի նեղուցը, իսկ Վաշինգտոնը կվերացնի շրջափակումը, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես, և որպես առաջին քայլ Իրանի Իսլամական Հանրապետությունն անմիջապես կբացի Հորմուզի նեղուցը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն անմիջապես կվերացնեն ծովային շրջափակումը»,- գրել է Շարիֆը X սոցիալական ցանցում։

Նա պարզաբանել է, որ հուշագիրը ստորագրվել է երկու երկրների նախագահների կողմից, ինչպես նաև հավանության է արժանացել իր կողմից՝ որպես միջնորդ։

«Այս համաձայնագրի ստորագրումը երկու երկրների կառավարությունների ամենաբարձր մակարդակով ցույց է տալիս երկու կողմերի հանձնառությունը հակամարտության դիվանագիտական կարգավորմանը»,- ընդգծել է Պակիստանի վարչապետը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *