
Մոսկվայում հրդեհ է բռնկվել քաղաքի խոշորագույն շուկաներից մեկում՝ «Սադովոդում»։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել էր, որ անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է առևտրի կենտրոնի տարածքում։ Նրա տվյալներով՝ տուժածներ չկան, վնասվել է շենքերից մեկը։ Բացի այդ, մի քանի ԱԹՍ հասել են Մոսկվայի նավթավերամշակման գործարան։