Նախատեսված չէր, որ Եվրոպան կախվածության մեջ լիներ Միացյալ Նահանգներից․ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Դա այն չէր, ինչ ցանկանում կամ ակնկալում էին Ուինսթոն Չերչիլը, Շառլ դը Գոլը կամ Կոնրադ Ադենաուերը», – ասել է Հեգսեթը։
Նա հավելել է, որ Եվրոպան «պետք է լիներ ռազմական հզոր ուժ, որը կդաշնակցեր ուժեղ Ամերիկայի հետ»։