2 միլիարդից ավելի դրամ՝ Ազգային անվտանգության ծառայությանը. նպատակը չի բացահայտվում

Կառավարությունը հերթական նիստում որոշում է ընդունել Ազգային անվտանգության ծառայությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին։ Այդ նպատակով 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող ժամանակավորապես ազատ միջոցներից կհատկացվի 2 միլիարդ 106 միլիոն դրամ։

Ըստ որոշման հիմնավորման՝ առաջացել է անհրաժեշտություն նշված գումարն ուղղել «Ազգային անվտանգություն» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացմանը։ Սակայն, ինչպես սովորաբար նման դեպքերում, որոշման մեջ չի մանրամասնվում, թե կոնկրետ որ ծրագրի կամ գործողության ֆինանսավորմանն են ծառայելու այդ միջոցները․ նշվում է միայն համապատասխան ծածկագիրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *