Եվրոպան որոշել է ավելացնել Ուկրաինային ԱԹՍ-ների մատակարարումը. ՌԴ ՊՆ

Եվրոպան որոշել է ավելացնել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար։ Դա արվում է Եվրոպայում գործող ուկրաինական և համատեղ ձեռնարկությունների ֆինանսավորումն ավելացնելու միջոցով:

Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:

«Կիևի համար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Եվրոպային ներքաշում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես միտումնավոր քայլ, որը հանգեցնում է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրմանը ամբողջ Եվրոպայում»,- ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *