ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները մոտ ժամանակներս կայցելեն Ռուսաստան, սակայն այցի հստակ ժամկետներ դեռևս անհայտ են։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Երկու բանագնացներն էլ՝ և՛ Քուշները, և՛ Ուիթքոֆը, մոտ ժամանակներս կայցելեն Ռուսաստան։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ նրանք, որքան հասկանում եմ, դեռևս զբաղված են իրանական հարցերով և ներկա են գտնվելու հիմնական համաձայնագրի շուրջ աշխատանքների մեկնարկին։ Այդ պատճառով Մոսկվա այցի կոնկրետ ժամկետները դեռ որոշված չեն», — «Վեստի» լրատվական համակարգին հայտնել է Ուշակովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել էր Ուշակովը։ Առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուիթքոֆի և Քուշների սպասվող այցը, ինչպես նաև ուկրաինական հակամարտությունը։