Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կպատասխանի Ռուսաստանի բոլոր հարձակումներին․ գրում է Euronews-ը։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա առավոտյան իրականացված հարվածն՝ ի պատասխան շաբաթվա սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն համարվող, Ուկրաինայի ամենակարևոր պատմական և կրոնական խորհրդանիշներից մեկի՝ Կիև-Պեչերսկի Լավրայի դեմ կատարված հարձակման, «ամբողջովին արդարացված է»։
«Եթե Պուտինը չի ցանկանում ավարտել այս պատերազմը և ցանկանում է շարունակել այն, մենք չենք նստելու ձեռքներս ծալած․ մենք կպատասխանենք», – հինգշաբթի առավոտյան Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա իրականացված ուկրաինական հարվածի վերաբերյալ ասել է Զելենսկին՝ հավելելով, որ «եթե այրվում է Ուկրաինան, կայրվի նաև Մոսկվան»։