Մոսկվայի վրա Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) անօդաչու թռչող սարքերի ամենամասշտաբային հարձակումից հետո Z-քարոզիչներն ակտիվացրել են ռուսաստանցիների դեմ բռնաճնշումների կոչերը։ Մասնավորապես, «Соловьев Live»-ի հաղորդավար Արմեն Գասպարյանը կոչ է արել պետական դավաճանության հոդվածով քրեական գործեր հարուցել Մոսկվայի այն բնակիչների նկատմամբ, ովքեր տեսանկարահանել են ԱԹՍ-ների կողմից խոցված Կապոտնյայի նավթավերամշակման գործարանը։ Քարոզիչը հայտնել է, որ «ուկրաինական» ալիքներում տեսել է հարվածի պահին Մոսկվայից արված մոտ հարյուր տեսանյութ, և ուժայիններին կոչ է արել դեմքի ճանաչման համակարգի միջոցով գտնել այդ տեսահոլովակների հեղինակներին։ Գասպարյանի կարծիքով՝ նման մարդկանց՝ «անպիտան սրիկաներին» ու ՈւԶՈւ «կամավոր օգնականներին», պետք է ձերբակալել և «կոտրել» հարցաքննությունների ժամանակ։
«Ինչ-որ պատի տակ ընկած, թարթիչները ներկած պոռնիկ ուրախ-ուրախ ինչ-որ բան է մեկնաբանում, մի համասեռամոլ, որին թյուրիմացաբար դեռ չեն ստորացրել»,— տեսանյութերի հեղինակների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել քարոզիչը։ Մայրաքաղաքին հասցված հարվածների տեսանյութերը նկարահանելու և ուղարկելու համար մոսկվացիներին ազատազրկելու կոչով հանդես է եկել նաև Վլադիմիր Սոլովյովը։ Նա հայտարարել է, որ «Մոսկվայի մարզում պայթյուններից հետո ամբողջ լրահոսը ողողված է [կադրերով]»։ «Դրա համար էլ բոլոր նրանց, ովքեր ուղարկում են, անհրաժեշտ է նստեցնել բանտ։ Ընդ որում՝ հրապարակայնորեն։ Այդ բլոգերի [Անատոլի Շարիյի] մոտ տեսանյութերի և լուսանկարների հրապարակման բուն փաստն արդեն իսկ բավարար հիմք է, որպեսզի այն մարդիկ, ովքեր արել ու ուղարկել են այդ լուսանկարներն ու տեսանյութերը, բանտ նստեն»,— ասել է քարոզիչը։
Սոլովյովը նաև հայտարարել է, որ մոսկվացիները չպետք է «հիստերիայի մեջ ընկնեն» ուկրաինական անօդաչուների հարվածների ժամանակ, և նրանց, ովքեր նյարդայնանում են այդ հարձակումներից, խորհուրդ է տվել հեռանալ մայրաքաղաքից։ Բացի այդ, հաղորդավարը մեջբերել է ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարի 1942 թվականի հուլիսի 28-ի թիվ 227 հրամանից խորհրդային դիկտատոր Իոսիֆ Ստալինի խոսքերը. «Մենք պետք է ամենախիստ կարգուկանոնն ու երկաթյա կարգապահությունը հաստատենք մեր բանակում, եթե ցանկանում ենք փրկել իրավիճակը և պաշտպանել մեր Հայրենիքը։ Խուճապ տարածողներն ու վախկոտները պետք է ոչնչացվեն տեղում»։
«Ահա և վերջ։ Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել»,— եզրափակել է պրոպագանդիստը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ՝ հունիսի 18-ի գիշերը և առավոտյան «Մոսկվային մոտենալիս» խոցվել է 194 ուկրաինական դրոն։ ԱԹՍ-ների քանակով սա պատերազմի սկզբից մայրաքաղաքի վրա ամենամասշտաբային հարձակումն է։ Հարձակման հետևանքով խոցվել է՝ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ՝ և հրդեհվել Կապոտնյայի նավթավերամշակման գործարանը։ Դրոնների բեկորները նաև «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում, շենքերից մեկը վնասվել է, բռնկվել է հրդեհ։ ԱԹՍ-ի բեկորները վնասել են նաև «Բելայա դաչա» առևտրի կենտրոնի տանիքը։ Այնտեղ նույնպես հրդեհ է տեղի ունեցել։
Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով՝ հունիսի 18-ի գիշերն ու առավոտյան «Մոսկվային մոտենալիս» խոցվել է ուկրաինական 194 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ների քանակով սա պատերազմի սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումն է եղել մայրաքաղաքի վրա։ Հարձակման հետևանքով — մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ — հարված է հասցվել Կապոտնյայի նավթավերամշակման գործարանին, ինչի պատճառով այն հրդեհվել է։ Անօդաչուների բեկորներ են ընկել նաև «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում, շենքերից մեկը վնասվել է, և հրդեհ է բռնկվել։ ԱԹՍ-ների բաղադրիչները վնասել են նաև «Բելայա Դաչա» առևտրի կենտրոնի տանիքը, որտեղ նույնպես հրդեհ է բռնկվել։
Իշխանությունների տվյալներով, Մերձմոսկվայում տուժել է 17 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։