Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում դարձավ ոչ միայն մրցութային արդյունքների ամփոփման երեկո, այլ նաև կարևոր մշակութային հանդիպման հարթակ՝ որտեղ միավորվեցին արվեստը, միջազգային համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը։
Երեկոյի ընթացքում առաջին մրցանակին արժանացավ Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն (Գերմանիա), երկրորդ մրցանակը շնորհվեց Բոգդան Եֆրեմովին (Ռուսաստանի Դաշնություն), իսկ երրորդ մրցանակակիրը դարձավ Արտյոմ Իոանիսյանը (Հայաստան)։

Երեկոյի ուշագրավ պահերից մեկը հատուկ մրցանակների հանձնման արարողությունն էր, որը առանձնացավ իր խորհրդանշական նշանակությամբ և բեմական կարևորությամբ։ Միջոցառմանը ներկա էր նաև ռազմավարական գործընկեր Freedom Broker Armenia ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը, ով ոչ միայն հետևում էր գալա համերգին որպես պատվավոր հյուր, այլ նաև հանդիսավոր կերպով հանձնեց հատուկ մրցանակներից մեկը՝ Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանությունների համար։

Այս պահը առանձնահատուկ նշանակություն ուներ՝ ընդգծելով գործընկերության իրական բնույթը, որտեղ ռազմավարական աջակցությունը չի սահմանափակվում խորհրդանշական մակարդակով, այլ վերածվում է մշակութային միջոցառմանը ցուցաբերած իրական մասնակցությամբ, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Freedom Broker Armenia-ն դիտարկում է մշակութային համագործակցությունը որպես ակտիվ և ներգրավված գործընթաց՝ ուղղված երիտասարդ երաժիշտների զարգացմանը և միջազգային հարթակում նրանց առաջխաղացմանը։

Մրցույթը կազմակերպվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, գործընկերներն են VISA-ն և Ակբա բանկը, իսկ ռազմավարական գործընկերը՝ Freedom Broker Armenia-ն, որի ներգրավվածությունը շարունակում է կարևոր դեր խաղալ մրցույթի միջազգային զարգացման և հեղինակության ամրապնդման գործում։

Մրցույթը նաև հանդիսանում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ։