Խոշոր նավագնացային ընկերությունները սկսել են վերականգնել իրենց նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումից հետո, հայտնում է Lloyd’s List Intelligence վերլուծական ծովային ընկերությունը:
Ճեպազրույցի ժամանակ Lloyd’s List-ի գլխավոր խմբագիր Ռիչարդ Միդը հայտարարել է, որ վերջին 110 օրվա ընթացքում առաջին անգամ խոշոր օպերատորների նավերը կրկին անցնում են նեղուցով՝ փետրվարից ի վեր տարանցման փաստացի դադարեցումից հետո, հաղորդում է France 24-ը:
Ընկերության տվյալներով՝ հինգշաբթի օրվա դրությամբ նեղուցով անցած նավերի հստակ թիվը չի հրապարակվում: Այդուհանդերձ, նշվում է, որ Հորմուզի նեղուցով անցել են Grimaldi Group, Cosco, Knutsen և NYK խոշոր նավագնացային խմբերին պատկանող և նրանց կողմից կառավարվող լցանավեր:
Միաժամանակ, ըստ Lloyd’s List-ի, նեղուց են մտել իրանական դրոշով երկու լցանավեր, որոնք պատկանում են National Iranian Tanker Company-ին և գտնվում են պատժամիջոցների ներքո: