Իրանը առաջիկա բանակցություններում ամերիկյան կողմի հետ կձգտի հասնել ձեռք բերված համաձայնության իրագործմանը, իսկ Վաշինգտոնի անբարեխղճության և չափազանցված պահանջների դեպքում Թեհրանը կտրամադրի կործանարար պատասխան, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը, ինչպես ակնկալվում է, կգլխավորի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը։
«Մեր առջև գերագույն առաջնորդի կողմից դրված խնդիրն է՝ հասնել համաձայնության պայմանների և կետերի իրագործմանը։ Մյուս կողմի անբարեխղճության, պայմանավորվածությունների խախտման և չափազանցված պահանջների դեպքում մենք առանց վարանելու թշնամուն կտրամադրենք կործանարար պատասխան», – գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։
Նա ԱՄՆ-ին սպառնացել է «էլ ավելի ուժեղ հարվածով», եթե նրանք կրկին փորձեն գնալ ռազմական հակամարտության ճանապարհով։
Ակնկալվում է, որ Իրանը և ԱՄՆ-ը ուրբաթ օրը շվեյցարական Բյուրգենշտոկում կսկսեն բանակցություններ՝ երկու երկրների միջև ավելի վաղ ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրագործման շուրջ։
Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ իրանականը՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։