CBS News․ Նյու Յորքի Թայմս Սքուերում անհայտ անձը կրակ է բացել

Անհայտ անձը կրակ է բացել Նյու Յորքի Թայմս Սքուերում, իրավապահներին հաջողվել է ձերբակալել մեկ կասկածյալի։ Այդ մասին հունիսի 18-ին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

«Նյու Յորքի ոստիկանության տվյալներով՝ Թայմս Սքուերում տեղի ունեցած հրաձգությունից հետո մեկ մարդ ձերբակալվել է։ Դեպքի վայր են ժամանել տասնյակ իրավապահներ», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածը 18 տարեկանից փոքր է։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, այժմ իրավապահները շարունակում են որոնել այլ անձանց, որոնք կարող էին առնչություն ունենալ միջադեպին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *