
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու երեխաները խողովակի վրայից ընկել են գետն ու խեղդվել, հիմա սոցցանցը լցրել են արդեն տեսանյութերը, թե՝ «մահաբեր խողովակը հեռացնում են»:
Ինչպես կասեր դասականը՝ իյա, իրո՞ք: Խողովակը նոր մահ պետք է բերեր, որ հիշեիք կամ իմանայի՞ք տեղը՝ հեռացնող պատասխանատուներ կամ իրականում՝ «անպատասխանատուներ»:
Իսկ դեռ քանի՞ խողովակ կա, որի մասին «տեղեկանալու» եք միայն մահ բերելուց հետո, և դրանից հետո էլ հերոսաբար տեղեկացնելու եք «մահաբեր խողովակը» հեռացնելու մասին»: