Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները


Սպորտ


Հունիսի 16-ից 27-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2026 թվականի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
 
Հայաստանի ներկայացուցիչներից երեք խաղափուլից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունի Մարկ Ադամյանը, ով հանդես է գալիս մինչև 8 տարեկան պատանիների խմբում:
 
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Սամվել Մովսիսյանը և Հակոբ Պետրոսյանը ունեն 2.5 միավոր:
 
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 2.5 միավոր:
 
Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Էլինա Ռոստոմյանը ունի 2.5 միավոր:
 
Չորրորդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 19-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *