«ՌԴ-ն նախընտրում է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով»․ Լավրով

«ՌԴ-ն նախընտրում է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով»․ Լավրով

Ռուսաստանը նախընտրում է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «Ուկրաինա, Եվրոպա և համաշխարհային անվտանգություն» հոդվածում։

«Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանի անվտանգությունն արևմտյան սահմաններում, մեր քաղաքացիների և հայրենակիցների պատիվն ու արժանապատվությունը, այդ թվում՝ նրանց մայրենի լեզվի և ուղղափառ հավատքի իրավունքը, լինեն հուսալիորեն ապահովված։ Արևմտյան ռազմաքաղաքական և տնտեսական ընդլայնման շարունակության մասին խոսք անգամ չի կարող լինել․ դա հակասում է բազմաբևեռ աշխարհի հրամայականներին»,- գրել է Լավրովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *