Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է. գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։