Ինչպես հայտնում է POLITICO-ն, ԵՄ շատ կառավարություններ տեղյակ չեն եղել Կոշտայի աշխատակազմի ղեկավար Պեդրո Լուրտիի՝ Մոսկվա կատարած զանգերի մասին, որոնք արվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու ուղիներ գտնելու նպատակով:
Ըստ պարբերականի՝ Բալթյան երկրները բացահայտ զայրույթ են հայտնել՝ ընդգծելով, որ իրենց թիկունքում արվող քայլերը խաթարում են միասնությունը, մինչդեռ Լուրտին պնդում է, թե դիվանագիտական այդ քայլերն արվել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու անմիջական խնդրանքով:
Այս իրավիճակը վերստին սրել է ԵՄ անդամների միջև վեճն այն մասին, թե ով պետք է Եվրոպայի անունից վարի բանակցությունները և ինչպիսին պետք է լինի բլոկի դերը ապագա խաղաղ գործընթացում: