
«Սուտ կլինի, եթե ասեմ՝ զարմացած եմ, մենք բոլորս գիտեինք, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, անկախ նրանից՝ ապօրինաբար, թե օրենքով, նա գալու է այն մարդկանց հետևից, ովքեր իր դեմ են խոսում։ Ցավոք սրտի, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, այս ամենը լինելու է նորմալ, կրկին մի քանի տարի գնալու ենք դատարանների դիմացը կանգնենք, տեսնենք՝ ինչպես են արդար մարդկանց դատում»,- հայտարարել է Երևանի ավագանու նախկին անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով հոր՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալմանը:
«Իմ հայրը ոչ հանցագործ է, ոչ կոռուպցիոներ է, նա 70 տարեկան է, ունի անցած ուղի, նա քաղաքական գործիչ է, և միակ պատճառը, որ այսօր նա հետապնդվում է դա այն է, որ իմ հայրը որևէ իշխանության հետ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, երբեք որևէ գործարքի չի գնացել։ Հայրս ընդդիմադիր է եղել և իր կարծիքը հայտնել է նաև այն ժամանակ, երբ Նիկոլը ևս ընդդիմադիր էր։ Ինքը ոչ մեկին չի ծառայում, չունի ղեկավարներ, սրտացավ է իր պետության համար»,- նշել է նա: