Երկու տարի առաջ սկսել ենք անդրադառնալ հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետության քաղաքական ռազմավարությունները երբեմն ոչ միայն չեն արտահայտվում արվեստի, ձևերի մեջ, այլև շատ հաճախ որևէ կապ չունեն պետության և իրավունքի իրականության հետ։ Սա նույնպես պրոբլեմ է, որի մասին մենք պետք է մտածենք։ Այստեղ էլ է պետք հասկանալ, որ մեզ պետք է ժամանակ, համբերություն, մեզ պետք է ոչ թե վիճաբանություն, այլ բանավեճ, այդ բոլոր հարցերը հասցեագրելու համար»,– նշել է նա։