Թրամփ. Իրանը «10 ցենտ անգամ չի ստանա»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Իրանին ֆինանսական միջոցներ տրամադրել և ընդգծել է, որ բանակցությունների նախաձեռնությունը եկել է Թեհրանից։

«Մենք հանդիպմանը չենք գնացել հուսահատությունից դրդված, Իրանն է գնացել։ Նրանք խելագարվել են։ Մենք կորոշենք, թե ինչպես կընթանան այս 60 օրերը (հետագա բանակցությունները)։ Նրանք 10 ցենտ անգամ չեն ստանա», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում՝ Շվեյցարիայում երկկողմ բանակցությունների չեղարկումից հետո։

Հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնագրի պայմանների շուրջ շարունակվող անհամաձայնությունների ֆոնին։ Նախկինում ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները թույլատրել էին քննարկել իրանական որոշ ակտիվների ապասառեցման հարցը, բայց ընդգծել էին, որ ցանկացած զիջում հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Իրանը կատարի ապագա համաձայնագրերով ստանձնած իր երկարաժամկետ պարտավորությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *