Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը Haaretz-ի հարցազրույցում հայտնել է, որ Արևմտյան ափին տեղի ունեցողը պաղեստինյան բնակչության դեմ բռնության և հանցագործությունների համակարգված արշավ է։
Օլմերտը պնդել է, որ դրանք առանձին արմատական խմբավորումների գործողություններ չեն, այլ համակարգված և կազմակերպված քաղաքականություն, որը, նրա պնդմամբ, աջակցվում և ֆինանսավորվում է իսրայելական պետական կառույցների կողմից։
Նա նշել է, որ Արևմտյան ափին պարբերաբար տեղի են ունենում հարձակումներ պաղեստինյան գյուղերի վրա, հրկիզումներ և գյուղատնտեսական ռեսուրսների ոչնչացում, և որ իրավապահ մարմինները հաճախ չեն կարողանում կանխել այդ գործողությունները։
Օլմերտը նաև հավաստիացրել է, որ Իսրայելի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը որոշ դեպքերում չեն կարողանում կանխել գաղութաբնակների բռնությունը, և պաղեստինցի զոհերը հաճախ իրենք են հայտնվում հետաքննության տակ։
Նրա կարծիքով՝ Իսրայելի բանակն ու անվտանգության ծառայություններն ունեն անհրաժեշտ գործիքներ նման միջադեպերը կանխելու համար, բայց դրանք լիովին չեն օգտագործում։ Նա նշել է, որ դա հանգեցնում է տարածաշրջանում բռնության շարունակականության։ Նախկին վարչապետը նաև զգուշացրել է, որ նման իրավիճակը կարող է առաջացնել միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների ավելի կոշտ արձագանք, ինչպես նաև միջազգային դատական ինստիտուտներիդերիուժեղացում։Եզրափակելով՝Օլմերտըընդգծելէ, որներկաիրադարձություններիքննադատությունըչպետքէավտոմատկերպովհամարվիհակասեմականություն, ևկոչէարելտարբերակելքաղաքականքննադատություննատելությանիրականդրսևորումներից։