Նոր՝ շքեղ հյուրանոց Ծաղկաձորում.Wyndham Grand Tsaghkadzor-ը շուտով իր դռները կբացի այցելուների համար

Մաքուր օդ, կանաչ միջավայր եւ իդեալական պայմաններ հանգստի համար։ Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկն այս աշնանն արդեն իր այցելուներին կյուրընկալի նոր, շքեղ 5-աստղանի հյուրանոցում: Ծաղկաձորում կառուցվում է աշխարհի ամենամեծ հյուրանոցային ցանցի՝ ամերիկյան Wyndham Hotels & Resorts-ի նոր հյուրանոցը՝ Wyndham Grand Tsaghkadzor-ը:

Համալիրի շինարարության գործընթացին ծանոթանալու նպատակով Հայաստանում են Wyndham Hotels & Resorts-ի EMEA նախագահը և  ներկայացուցիչները, որոնց համար հատուկ շրջայց կազմակերպվեց ծանոթացնելու հյուրանոցի տեղանքին ու այս պահին ընթացող աշխատանքներին:

Հայաստանում Wyndham-ի բացառիկ գործընկերը GRP ընկերությունն է, որն էլ հանդիսանում է Wyndham Grand Tsaghkadzor-ի կառուցապատողը: Այս հյուրանոցը գալիս է ոչ միայն լրացնելու Ծաղկաձորում առաջարկվող հանգստավայրերի բազմազանությունը, այլև նոր որակ ու փորձառություններ առաջարկելու իր հյուրերին:

Ամերիկյան Wyndham բրենդի ներքո նաև Երևանում կկառուցվի երկու նոր հյուրանոց՝ Wyndham Grand Yerevan-ը, Super 8 by Wyndham Yerevan-ը և Ramada Encore by Wyndham Dilijan-ը: Նախագծի հեղինակները նշում են՝ այս հյուրանոցների առաջարկած ծառայությունները տարբեր են լինելու՝ տարբեր դասի ճանապարհորդների համար։

Wyndham–ն աշխարհի ամենամեծ հյուրանոցային ցանցն է։ Ամերիկյան հսկան ավելի քան 9 000 հյուրանոց ունի 95 երկրներում: Wyndham Grand Tsaghkadzor-ը 77-րդ հյուրանոցն է լինելու   Wyndham Grand հյուրանոցների մեջ:

Ի դեպ, Wyndham Grand Tsaghkadzor-ի հյուրանոցային սենյակների գնորդները ստանում են նաև RCI-ի հնարավորություններից օգտվելու իրավունք։ Շնորհիվ RCI անդամակցության կարող են տարեկան 21 օր անվճար հանգիստ վայելել աշխարհի ավելի քան 4 500 հյուրանոցներում:

Այսպիսով սեփական ապարտամենտը Ծաղկաձորում դառնում է ոչ միայն եկամտաբեր բիզնես, այլեւ բանալի՝ դեպի որակյալ հանգիստ ամբողջ աշխարհում՝  ընտանիքի հետ անմոռանալի հիշողություններ կուտակելու եզակի հնարավորություն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *