«Կարևոր է, որ Իսրայելը հարգի Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը». ֆոն դեր Լայեն

«Կարևոր է, որ Իսրայելը հարգի Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը». ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել Իսրայելին հարգել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգություն է առաջացնում ԵՄ-ում։ Կարևոր է, որ Իսրայելը հարգի Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – ասել է նա ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսում։
     Իր բացման խոսքում և լրագրողների հարցերին պատասխանելիս նա չի հայտնել, թե արդյոք ԵՄ գագաթնաժողովում քննարկվել են Իսրայելի կամ նրա կառավարության առանձին անդամների դեմ պատժամիջոցները, որոնց կոչերն ավելի վաղ հնչել էին Եվրոմիության տարբեր երկրներում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *