ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, The New York Times-ի տվյալներով, որը հղում է անում լրագրողներ Մեգի Հաբերմանի և Ջոնաթան Սուոնի «Ռեժիմի փոփոխություն. Դոնալդ Թրամփի կայսերական նախագահության ներսում» (Regime Change: Inside the Imperial Presidency of Donald Trump) գրքին, 2025 թվականի փետրվարին Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած իր հրապարակային թունդ բանավեճն անվանել է «մեծ հեռուստատեսություն»։
Ինչպես պնդում են հեղինակները, նա նաև համեմատել է այդ դրվագը The Apprentice շոուի հետ՝ հայտարարելով, որ այն նույնիսկ ավելի տպավորիչ է ստացվել։
Գիրքը նկարագրում է Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի առաջին 14 ամիսները և փաստում, որ նրա քաղաքական ոճում ակնառու է շոու-բիզնեսի ազդեցությունը։ Հեղինակները գրում են, որ Թրամփը խոսել է քաղաքականության և կադրային որոշումների մեջ «սյուժետային շրջադարձերի» անհրաժեշտության մասին։ Միաժամանակ, ըստ նրանց տվյալների, այդ ժամանակահատվածում Թրամփի ընտանիքի կարողությունն աճել է ավելի քան 1 միլիարդ դոլարով։