«Միշտ հաճելի է վերադառնել այնտեղ, որտեղից սկսվել է ամեն ինչ»․ Հենրիխ Մխիթարյան

«Միշտ հաճելի է վերադառնել այնտեղ, որտեղից սկսվել է ամեն ինչ»․ Հենրիխ Մխիթարյան

Երևանի «Փյունիկ» մարզաբազայում տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Հենրիխ Մխիթարյանին նվիրված «Home Coming» միջոցառումը:

Ինչպես հաղորդում է «Սպորտնյուզ»-ը, Հենրիխ Մխիթարյանին մարզաբազայում դիմավորել են մեծ թվով պատանի ֆուտբոլիստներ, «Փյունիկի» մանկապատանեկան թիմերի սաները:

Միջոցառման մեկնարկից առաջ Հենրիխ Մխիթարյանը ակումբի «Փառքի Ծառի» տակ իր ոտնահետքն ու մատնահետքն է թողել, ապա ողջունել իր հարազատ ակումբում իրեն դիմավորող բոլոր երեխաներին և ապագա ֆուտբոլիստներին:

«Ողջունում եմ բոլորին: Շնորհակալ եմ ֆուտբոլային ակումբին, տնօրենին, բոլոր ներկաներին, երեխաներին: Չեք պատկերացնում, թե ինչպիսի հպարտությամբ եմ այստեղ, զգացմունքներս շատ են, անչափ ուրախ եմ: Հուզմունքս մեծ է: Միշտ հաճելի է վերադառնել այնտեղ, որտեղից սկսվել է ամեն ինչ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը՝ «Փյունիկ» ակումբին նվիրելով Միլանի «Ինտերի» իր մարզաշապիկը, որի վրա գրառում է եղել «Փյունիկի» մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *