Շոտլանդական «Նոստրադա-մուու-ս» կովը կանխագուշակում է 2026 թվականի Աշխարհի առաջնության արդյունքները

Շոտլանդիայում Սենգա անունով բարձրալեռնային ցեղատեսակի կովը դարձել է համացանցի սենսացիա՝ 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերի վերաբերյալ իր «կանխագուշակումների» շնորհիվ։ Daily Star-ի վերնագրերում նրան նույնիսկ կնքել են «Նոստրադա-մուու-ս» մականունով։

Ըստ հաղորդումների՝ կենդանին արդեն «գուշակել է» մի քանի արդյունք՝ Հայիթիի նկատմամբ Շոտլանդիայի հաղթանակը և Ջոն ՄաքԳինի գոլը, որն իսկապես խփել է հանդիպման վճռորոշ գնդակը։ Սենգան «կանխագուշակել է» նաև Մարոկկոյի հետ ոչ-ոքին և Բրազիլիայից կրած պարտությունը։

«Կանխագուշակման» մեթոդը պարզ է․ կովն ընտրում է կերով լի դույլերից մեկը, որոնց վրա փակցված են մասնակից թիմերի անուններով տախտակները։

Ըստ Kitchen Coos and Ewes ֆերմայի աշխատակիցների՝ Սենգան «կանխագուշակել է» նաև, որ Շոտլանդիան դուրս կգա խմբից և կհասնի առաջնության քառորդ եզրափակիչ, իսկ Անգլիայի հավաքականը կկանգնի կիսաեզրափակիչ փուլում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *