«News.5tv.am»-ը տեղեկացավ, որ իշխանությունները որոշել են այս տարի ճոխ նշել վարդավառը:
Այդ նպատակի համար Երևանի քաղաքապետարանը 199 մլն 500 հազար դրամ է հատկացրել արդեն:
Միջոցառումը անցկացվելու է հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում: Նախատեսված են բացման և փակման հանդիսավոր արարողություններ, վազքի մարաթոն, համերգային ծրագիր և այլն:
Միջոցառումը կազմակերպելու է այս իշխանությունների հետ միլիարդների պայմանագրեր կնքած «Բեգրաունդ փրոդաքշնը», որը Նիկոլ Փաշինյանի «Մեր ժամանակների հերոսը» միջոցառման կազմակերպիչն է: