«Վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն»․ ՆԳՆ

«Վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն»․ ՆԳՆ

Հունիսի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսվանի փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։
     Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։
     Պարզվել է, որ վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։
     Միջադեպի արդյունքում տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
     Մեկ անձ ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *