Թրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվել


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հայտարարելուց ժամեր անց նշել է, որ սա կարևոր օր է համաշխարհային խաղաղության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social հարթակում նա գրել է, որ հրադադարին հաջորդելու են «բազմաթիվ դրական գործողություններ»։

Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցում նավերի կուտակման խնդիրը լուծելու հարցում։ «Կարելի է մեծ գումար աշխատել։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը…. Ինչպես մեզ մոտ՝ ԱՄՆ-ում է, սա կարող է դառնալ ոսկե դար Մերձավոր Արևելքի համար», – գրել է նա։

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կլինի «մոտակայքում», որպեսզի համոզվի, որ ամեն բան լավ է ընթանում։ «Վստահ եմ, որ այդպես էլ կլինի», – նշել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Իրանը 10 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել միջնորդների միջոցով, և այդ ծրագրի հիման վրա բանակցություններ կսկսվեն։ Կողմերը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *