Ինքնաբան միջավայր ու շինարարական բարձր ստանդարտներ. ARM CONSTRUCT-ը բացեց «ԴԱՎԻԹ ԲԵԿ 290» համալիրը

«ARM Construct» ընկերությունը մեծ շուքով ու տոնական մթնոլորտում ազդարարեց իր հերթական հավակնոտ նախագծի՝ «Դավիթ Բեկ 290» բնակելի համալիրի պաշտոնական բացումը։ Այս նշանակալի իրադարձությունը դարձավ ընկերության ինքնատիպ ու տպավորիչ նվերը նորակառույցի բնակիչներին։ Շենքի տանիքին ուղղաթիռի խորհրդանշական թռիչքով պաշտոնապես հայտարարվեց համալիրի բացումը, ինչը խորհրդանշում է ընկերության թռիչքային գաղափարներն ու ժամանակակից մոտեցումները։ Տոնական միջոցառումը և հյուրասիրությունը նույնպես անցկացվեց շենքի տանիքին, որտեղ բնակիչների հարմարավետության համար ստեղծվել էին անհրաժեշտ պայմաններ։

«Դավիթ Բեկ 290» բնակելի համալիրը գտնվում է Երևանի բարձրադիր ու էկոլոգիապես մաքուր հատվածում՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում։ Այն առանձնանում է ոչ միայն իր մաքուր օդով, այլև մայրաքաղաքի լավագույն ու համապատկերային տեսարաններով, որոնք բացվում են բնակարանների պատուհաններից։ Հարմարավետ ու անվտանգ կյանքի ապահովման համար «ARM Construct»-ն այստեղ ևս ստեղծել է ամբողջական, կատարելապես ինքնաբավ միջավայր, որտեղ հաշվի է առնված ժամանակակից քաղաքացու յուրաքանչյուր պահանջմունք։

Համալիրի տարածքում առկա են կանաչապատ գոտիներ, խաղահրապարակ, սպորտային ակտիվ ժամանցի և BBQ հատուկ զոնաներ։ Բացի այդ, բնակիչների առօրյա հոգսերը թեթևացնելու նպատակով ստեղծվել են սեփական ենթակառուցվածքներ՝ սուպերմարկետից մինչև բանկերի մասնաճյուղեր։

Ժամանակակից ճարտարապետական ինքնատիպ լուծումներն ու ընդհանուր հարմարավետությունը նկատելի են հենց մուտքից: Այստեղ մտածված է յուրաքանչյուր դետալ՝ շքեղ նախասրահից մինչև ընդհանուր օգտագործման տարածքներ, բնակարանների ներքին հարմարություններից մինչև ֆունկցիոնալ տանիք։ ՈՒ ամենևին էլ պատահական չէ, որ դեռևս կառուցման փուլում համալիրի բոլոր բնակարաններն արդեն իսկ ամբողջությամբ վաճառված էին: Սա շուկայում արձանագրված բարձր պահանջարկի և «ARM Construct» ապրանքանիշի նկատմամբ տարիների ընթացքում ձևավորված անվերապահ վստահության լավագույն ու խոսուն ապացույցն է։

Պաշտոնական միջոցառման ընթացքում «ARM Construct»-ի հիմնադիր Դավիթ Դավթյանը հայտարարեց․ «Այս օրը մեզ համար պարզապես հերթական նախագծի ավարտ չէ, սա ևս մեկ խոստում է, որը «ARM Construct»-ը տվել է և կատարել։ Երբ սկսում էինք այս նախագիծը, մեր նպատակը պարզապես շենք կառուցելը չէր։ Մենք ցանկանում էինք ստեղծել մի միջավայր, որտեղ մարդիկ կզգան իրենց ապահով, հարմարավետ և երջանիկ։ Այսօր, նայելով այս գեղեցիկ համալիրին և այստեղ հավաքված մարդկանց, վստահ կարող եմ ասել, որ այդ նպատակը դարձել է իրականություն։ Մենք հավատում ենք, որ ժամանակակից բնակելի համալիրը պետք է լինի ավելին, քան պարզապես շենքը։ Մեր նպատակն է Հայաստանի կառուցապատման ոլորտում մշակութային ոլորտում ձևավորել նոր չափանիշներ, որտեղ բնակիչը ձեռք է բերում ոչ միայն բնակարան, այլ նաև հարմարավետ, անվտանգ և լիարժեք միջավայր իր ընտանիքի համար»։

Համալիրը կառուցվել է շինարարական ամենաբարձր միջազգային ստանդարտների խստիվ պահպանմամբ։ Բեմից հնչեցին շնորհակալական խոսքեր և հանձնվեցին շնորհակալագրեր բոլոր այն մասնագետներին ու գործընկերներին, որոնց աշխատանքի շնորհիվ այս նախագիծը նախագծից հասել է վերջնական տեսքի։ Բնակիչներին հանձնվեցին բնակարանների սեփականության վկայականները՝ հատուկ նվերներով ու բարեմաղթանքներով։

«ARM Construct»-ը կառուցում է ոչ միայն շենքեր, այլ ստեղծում է միջավայր, որտեղ մարդիկ ապրում են հարմարավետ, անվտանգ և լիարժեք կյանքով։ «ARM Construct»-ի հիմնադիր Դավիթ Դավթյանը հայտարարեց, որ իրենց ծրագրերն այսքանով չեն ավարտվում։ 2026 թվականն ընկերության համար դարձել է աննախադեպ ձեռքբերումների և թռիչքային զարգացման տարի։ «ARM Construct»-ը ոչ միայն ավարտին է հասցնում ընթացիկ աշխատանքները, այլև հայտարարում է նոր, հավակնոտ նախագծերի մեկնարկի մասին ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս։ Մի քանի ամիս առաջ Կոմիտաս 60 համալիրի բացումից և այժմ Դավիթ Բեկ 290-ի հանձնումից հետո, ընկերությունը պատրաստվում է նոր հորիզոններ նվաճել։

«Առաջիկա ամիսներին մենք կբացենք Զորավար Անդրանիկ հասցեում գտնվող մեր նոր համալիրը։ Միաժամանակ արդեն սկսել ենք մեր հաջորդ խոշոր նախագծերի նախապատրաստական աշխատանքները։ Այս տարի նախատեսում ենք մեկնարկել նոր բնակելի համալիրներ Զեյթունում, Մոնթե Մելքոնյան փողոցում, ինչպես նաև լայնածավալ նախագիծը Ծաղկաձորում։ Շարունակում ենք նաև աշխատել «Ատլանտիս Երևան» և «Ֆայվ Թաուերս» նախագծերի վրա, որոնք առաջիկա տարիներին իրենց կարևոր տեղն են զբաղեցնելու Հայաստանի նոր կառուցապատման պատմության մեջ»,– հայտարարեց Դավիթ Դավթյանը։

Ընթացիկ ու նոր նախագծերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք հետևել ընկերության սոցիալական էջերին կամ այցելել armconstruct.am պաշտոնական կայքէջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *