Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 42 կմ հատվածում, Մուղնիի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 անձ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Մինչ կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատարերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։