Արագածոտնի մարզում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զոհ, 6 վիրավոր

Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 42 կմ հատվածում, Մուղնիի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 անձ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Մինչ կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատարերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *