
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն իր իսկ բնորոշմամբ` այս անողնաշար իշխանության ժամանակաշրջանում մի լուսավոր պատմություն պատմեց, որը տեղի է ունեցել 2016-ին քառօրյա պատերազմից անմիջապես հետո: «Ես ու Ալեքսանդր Արզումանյանը մի շարք համայնքներ այցելեցինք Արցախում, որոնցից շատ տպավորվել է Դրմբոնի համայնք այցը: Պարզվեց` Դրմբոնի համայնքապետն առանց սպասելու, պատերազմական իրավիճակում հրաման է արձակում, որի տեքստից, կազմակերպվածությունից ես ապշած մնացի: Ոնց կարող էր գյուղապետը լինել այդքան կիրթ, այդքան պետականամետ: Նա, անգամ չսպասելով պետական հրամանի, ինքն իր գյուղում ռազմական դրություն է հայտարարում: Այնինչ մեր ԱԳՆ-ն հիմա զրո է, պետությունը զրո է»,- ասաց Մարուքյանը` կարդալով Դրմբոնի համայնքապետի հրամանը և կրկին համեմատականներ տանելով ներկա իշխանությունների հետ: