«Ցուլը ռազմի խորհրդանշաններից մեկն է հնագույն մշակույթներում». Անուշ Հակոբյան

«Ցուլը ռազմի խորհրդանշաններից մեկն է հնագույն մշակույթներում». Անուշ Հակոբյան

Արվեստաբան Անուշ Հակոբյանը գրում է. ««Ցուլ» խորհրդանշանի մասին, որի մասին ինչքան պատմեմ՝ քիչ է:
     Ցուլը ռազմի խորհրդանշաններից մեկն է հնագույն մշակույթներում, մեր մշակույթում՝ ևս, գործածվելով հնագույն ժամանակներից:
     Կա «տապարացուլ» անունով, ենթադրաբար, ծիսական զենքի տեսակ, որը կիրառվել է ոչ միայն մեր, այլև հնագույն այլ մշակույթներում:
     Մեր ռազմական որակը արտացոլող մեկ այլ խորհրդանշանի՝ Վիշապի հետ հաճախ է համադրվել ցուլը: Վիշապ կոթողների վրա ցլերի պատկերներ են հաճախ հանդիպում:
     Արարատյան թագավորության դիցարանի գլխավոր երեք դիցերից Թեյշեբան՝ ռազմի (ամպրոպի, հողմի) դիցը պատկերվում է ցլի հետ:
     Հելլենիստական շրջանի Արամազդյան դիցարանի ամենասիրված դիցերից մեկը՝ Մայր Անահիտ դիցուհին նաև ռազմիկների հովանավորն էր և բացի այլ պատվանուններից, անվանվում էր նաև «Ցլապահ»:
     Միջնադարում ցլի պատկերը շատ հաճախ է հանդիպում եկեղեցական հարթաքանդակներում և պատկերաքանդակներում:
     Նշածս փաստերն իրար կմիացնենք և յուրաքանչյուրի մասին մանրամասն կխոսենք «Սիմվոլներ» դասընթացի շրջանակում, միացեք:
     Պատկերը՝ ցլի վրա կանգնած Թեյշեբա դիցին պատկերող հարթաքանդակն է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *