Gen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունը


Աշխարհ


Բրիտանական «Resolution Foundation» վերլուծական կենտրոնի  հետազոտության համաձայն՝ Z սերնդի ներկայացուցիչները (ծնված մոտավորապես 1997-2012 թվականներին) աշխատանքային կարիերայի սկզբում ավելի մեծ եկամուտներ են ստանում, քան նրանց նախորդած միլենիալները (1981–1996 ծնվածները)։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ 1990-ականների վերջին ծնվածների 24 տարեկանում ստացած իրական շաբաթական աշխատավարձը շուրջ 12 տոկոսով բարձր է, քան նույն տարիքում 1980-ականների վերջին ծնվածների դեպքում։ Ընդ որում, 2000-ականների սկզբին ծնված 24-ամյա երիտասարդներն ավելի շատ են վաստակում, քան 1950-ականներից հետո ծնված ցանկացած սերնդի ներկայացուցիչները նույն տարիքում։

Փորձագետների գնահատմամբ, միլենիալների ֆինանսական վիճակի վրա բացասաբար է ազդել 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և դրան հաջորդած երկարատև աշխատավարձերի աճի դանդաղումը։ Իսկ Z սերունդը, հակառակը, վերջին տարիներին օգտվել է նվազագույն աշխատավարձի բարձրացումից, հատկապես 2016 թվականից հետո։

Միաժամանակ հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ դրական միտումը կարող է կարճատև լինել։ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով տնտեսական աճի դանդաղումը և գնաճային ճնշումները կարող են կրկին նվազեցնել իրական աշխատավարձերը։

Top-news.am

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *