Ֆիջիի ափերի մոտ սպիտակ փոշով լցված տասնյակ փաթեթներ են հայտնաբերվել

Ֆիջիի մի քանի կղզիների ափերին հայտնաբերվել է սպիտակ փոշով լցված ավելի քան 60 փաթեթ, որոնցում, ըստ նախնական վարկածի, կարող է կոկաին լինել։ Այս մասին, հղում անելով երկրի ոստիկանությանը, հայտնում է RNZ ռադիոկայանը։

Իրավապահների տվյալներով՝ 27 փաթեթ գտնվել է Լաու արշիպելագի կղզիներում։ Դրանք փորձաքննության համար ուղարկվել են մայրաքաղաք Սուվայի քրեագիտական լաբորատորիա։ Եվս 35 փաթեթ հայտնաբերվել է ջրի երեսին՝ Մունիա կղզու մոտակայքում։

Օրերս նմանատիպ մի փաթեթ էլ գտել են Կադավու կղզում, և փորձաքննությունը հաստատել է, որ դրա մեջ կոկաին է։ Իսկ այսօր առավոտյան ծովը մեկ այլ կասկածելի կապոց է ափ նետել Կամեա կղզու բնակավայրերից մեկի մոտ։

Ափամերձ շրջանների բնակիչներին հորդորել են կասկածելի բան նկատելիս անմիջապես կապվել ոստիկանության հետ ու ոչ մի դեպքում ինքնուրույն չբացել փաթեթները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *