Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Այս մասին NEWS.am—ին հայտնեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գյումրիից Մոսկվա ուղևորվող մարդատար օդանավը, տագնապի ազդանշան տալուց հետո, ուղղորդվել է վայրէջք կատարել Մախաչկալայում։ Այդ մասին վկայում են Flightradar ծառայության տվյալներն ու օդանավակայանի առցանց ցուցատախտակը։ Boeing ինքնաթիռը Գյումրիից մեկնել է Երևանի ժամանակով 12:24-ին։ Թռիչքից մեկ ժամ չանցած՝ Դաղստանի տարածքի վրա, անձնակազմը տվել է general emergency ազդանշանը, որից հետո օդանավը սկսել է իջնել և իջել մոտ 3 հազար մետր բարձրության։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օդանավը վերահասցեագրվել է Մախաչկալայի օդանավակայան։
ՔԱԿ-ից հայտնել են, որ օդանվաը Մախաչկալայում վայրէջքը կատարել է տեխնիկական պատճառներով։ Դրանց վերացումից հետո օդանավը կշարունակի ճանապարհը դեպի Մոսկվա։