Իրանն ԱԷՄԳ-ի տեսուչներին հրավիրում է միջուկային օբյեկտներ․ Վենս

Իրանի ղեկավարությունը համաձայնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին կրկին հրավիրել իր միջուկային օբյեկտներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Իրանցիները համաձայնել են կրկին իրենց երկիր հրավիրել ԱԷՄԳ-ի տեսուչներին»,— ասել է նա։ Վենսը հավելել է, որ սա «առաջին քայլն է դեպի վերջնական ապամիջուկայնացում կամ Իրանի միջուկային ծրագրի դադարեցում»։ «Սա հենց այն է, ինչ մենք ցանկանում էինք, և այն, ինչ խնդրում էինք [Իրանից]»,— փաստել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսը չի բացառել, որ ԱԷՄԳ-ի տեսուչները կարող են Իրան ժամանել արդեն հունիսի 22-ին։ «Ակնկալում եմ, որ դա տեղի կունենա առնվազն այս շաբաթ, բայց կարծում եմ, որ տեսուչների և ԱԷՄԳ-ի հետ քննարկումների մի մասը կարող է կայանալ արդեն այսօր»,— նշել է նա՝ հավելելով, որ ամերիկյան կողմը փորձել է կապ հաստատել ԱԷՄԳ-ի տեսուչների հետ դեռևս երկուշաբթի գիշերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *