ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 60-օրյա արտոնագիր է տրամադրել իրանբական նավթի առևտրի համար

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է ժամանակավոր գլխավոր արտոնագիր տրամադրելու մասին, որը 60 օրով (մինչև օգոստոսի 21-ը) թույլատրում է իրանական նավթի և նավթամթերքի հետ կապված գործարքները։

Փաստաթուղթը թույլ է տալիս նավթի, ինչպես նաև նավթաքիմիական և նավթային ծագման արտադրանքի արդյունահանումը, փոխադրումն ու վաճառքը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ այս որոշումը կապված է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների հետ։ Նրա խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Իրանը պարտավորվել է ապահովել Հորմուզի նեղուցով անխոչընդոտ տարանցումը և թույլատրել ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը երկիր։

Գերատեսչությունից հստակեցրել են, որ արտոնագիրը կրում է ժամանակավոր բնույթ և ավելի ընդգրկուն համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի մի մասն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *