ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կմեկնի Բահրեյն, Քուվեյթ և Արաբական Միացյալ Էմիրություններ։
Բահրեյնում նա կմասնակցի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նիստին, ինչպես նաև այցի ընթացքում նախատեսում է քննարկել փոխըմբռնման հուշագիրը և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։