Մարկո Ռուբիոն կայցելի արաբական երկրներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն այցելությունների․ X-ում գրել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտը։

Այցի ընթացքում Ռուբիոն կքննարկի Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի և Հորմուզի նեղուցով «լիարժեք, ազատ և անվտանգ նավարկություն ապահովելու ջանքերին» առնչվող հարցեր։

Պետդեպարտամենտից հավելել են, որ Ռուբիոն նաև տարածաշրջանային այլ հարցեր կքննարկի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների հետ։

Այցը կտևի մինչև հունիսի 26-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *