ԵՄ-ին անդամակցելու համար Ուկրաինայի և Մոլդովայի ուղիները կարող են բաժանվել․ Euronews

Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկին զուգահեռ՝ Մոլդովայի և Ուկրաինայի եվրաինտեգրման ճանապարհները կարող են բաժանվել, թեև նախկինում նրանց հայտերը դիտարկվում էին միասին։ Այս մասին հայտնում է Euronews հեռուստաալիքը։

«Ի սկզբանե ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Մոլդովայի և Ուկրաինայի հայտերը ոչ պաշտոնական կերպով կապված են եղել միմյանց հետ։ Սակայն այժմ՝ բանակցությունների առաջին փուլի մեկնարկից հետո, երկու թեկնածու երկրները կարող են առանձնանալ»,- նշված է հրապարակման մեջ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույն օրը X սոցիալական ցանցում ընդգծել է, որ երկրներն այսուհետ անձամբ են պատասխանատվություն կրելու իրենց քայլերի և եվրաինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումների համար։

«Հենց որ բանակցությունների առաջին փուլը բացվի, յուրաքանչյուր թեկնածու երկիր արդեն ինքն է պատասխանատու իր համար, չէ՞ որ նրանք պետք է բարեփոխումներ իրականացնեն»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *