Թրամփը խենթություն է անվանել ՆԱՏՕ-ի վրա ԱՄՆ-ի կատարած 600 միլիարդ դոլարի ծախսերը

ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ին հատկացվող անդամավճարները չափազանց մեծ են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Իրանի դեմ հնարավոր պատերազմում աջակցություն ցուցաբերելուց հրաժարվելու վերաբերյալ եվրոպական երկրների որոշմանը։

«Այսպիսով, մենք ծախսել ենք այդ ամբողջ գումարը՝ երևի 600… Իմ կարծիքով՝ մենք տարեկան 600 միլիարդ դոլար ենք ծախսել, չէ՞։ Պատկերացրեք՝ ՆԱՏՕ-ի վրա մեր ծախսած գումարները պարզապես խենթություն են, մինչդեռ նրանք մեզ այդպես էլ չօգնեցին», — Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նշել է նա։

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն աջակցություն չի ստանում անգամ «մանր հարցերում», ապա իրենք ևս լիակատար իրավունք ունեն հրաժարվել ուրիշներին օգնություն տրամադրելուց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *