Ամառն արդեն թեժ փուլում է. արձակուրդների, ակտիվ հանգստի և բացօթյա զբոսանքների ժամանակաշրջանը թափ է հավաքել։ Դրան զուգահեռ, Հայաստանի բնակիչները շարունակում են պատրաստվել ճամփորդություններին, թարմացնել զգեստապահարանը, զբաղվել սպորտով և տանը հարմարավետ մթնոլորտ ստեղծել։ Wildberries-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ ամառային շրջանին պատրաստվելու ժամանակահատվածում բազմաթիվ համապատասխան ապրանքների պահանջարկը նկատելիորեն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միևնույն ժամանակ, հարթակում շարունակում են գործել ամառային զեղչեր մինչև 80% հազարավոր հանրահայտ ապրանքների համար։ Ամենապահանջված ամառային կատեգորիաների թվում կարելի է առանձնացնել երեք ուղղություն՝ ճամփորդական ապրանքներ, այդ ժամանակահատվածին բնորոշ շոփինգ և ակտիվ կենսակերպ։ Հենց այս կատեգորիաներում են այժմ ներկայացված ամառային փուլի ամենագրավիչ առաջարկներից մի քանիսը։
Ամառային ճամփորդություններն ավանդաբար մնում են տվյալ ժամանակահատվածի պահանջարկի գլխավոր շարժիչ ուժերից մեկը։ Հայաստանի բնակիչներն ակտիվորեն պատրաստվում են ուղևորություններին՝ նախապատվությունը տալով ինչպես գործնական աքսեսուարներին, այնպես էլ հարմարավետ հանգստի համար նախատեսված ապրանքներին։ Ճամպրուկները և ճամփորդական պայուսակները դրսևորել են վաճառքների 22% աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արևապաշտպան ակնոցները նույնպես դրական դինամիկա են ցույց տվել՝ ավելացնելով վաճառքները 7%-ով։ Առանձնահատուկ ուշադրություն գնորդները հատկացնում են շոգ եղանակին ինքնախնամքին. խոնավեցնող և վերականգնող գելերի վաճառքներն աճել են 56%-ով։ Նաև ավելացել է տուրիստական պարագաների պահանջարկը — այս կատեգորիայի վաճառքներն աճել են 11%-ով։
Ամառն ավանդաբար դառնում է զգեստապահարանի թարմացման և տանը հարմարավետ մթնոլորտ ստեղծելու ժամանակ։ Այս շրջանում գնորդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ինչպես առօրյա կյանքի գործնական լուծումների, այնպես էլ տան հարմարավետության ապրանքների նկատմամբ։ Ամառային կոշիկների և սանդալների վաճառքներն աճել են 14%-ով՝ հաստատելով տվյալ ժամանակահատվածի կոշիկների կայուն պահանջարկը։ Հատկապես նկատելի դինամիկա են դրսևորել ամառային դեկորի ապրանքները. կատեգորիայի վաճառքներն աճել են միանգամից 93%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամառային զեղչերի շրջանակներում մինչև 80% զեղչերը տարածվում են նաև ամառային հագուստի, տնային ապրանքների և այդ ժամանակահատվածի այլ կատեգորիաների վրա։
Սպորտային ապրանքներ՝ բոլորի համար
Ակտիվ կենսակերպը շարունակում է մնալ Հայաստանում Wildberries-ի գնորդների ամառային հիմնական թրենդներից մեկը։ Տնային մարզումների և բացօթյա սպորտով զբաղվելու ապրանքների պահանջարկը շարունակում է աճել։ Հանտելների վաճառքներն ավելացել են 25%-ով, սպորտային գորգերինը՝ 22%-ով, իսկ մարզակոշիկներինը՝ 37%-ով։ Դրական դինամիկա են ցույց տվել նաև տնային մարզումների աքսեսուարները, որոնց վաճառքներն աճել են 37%-ով, և սպորտային ռակետները՝ 5% աճով։ Նրանց համար, ովքեր նախընտրում են ակտիվ հանգիստը բաց երկնքի տակ, ակցիային մասնակցում են նաև հեծանիվներն ու ինքնագլորները, որոնց պահանջարկն աճել է 38%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ։
«Ամառային փուլն ավանդաբար ուղեկցվում է ճամփորդության, հանգստի և ակտիվ կենսակերպի ապրանքների պահանջարկի աճով։ Ողջ Հայաստանում պատվերների տրամադրման կետերի լայն ցանցի շնորհիվ Wildberries-ը մնում է հարմարավետ սերվիս ինչպես երկրի բնակիչների, այնպես էլ Հայաստանի հյուրերի համար։ Նույնիսկ երկրի ներսում ճամփորդելիս գնորդները կարող են պատվեր ձևակերպել և ստանալ այն մոտակա տրամադրման կետում՝ անկախ նրանից, թե որ տարածաշրջանում են գտնվում», — նշել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։
Wildberries-ում ամառային զեղչերը շարունակվում են, իսկ գնորդներն ամբողջ երկրում կարող են օգտվել շահավետ առաջարկներից առավել պահանջված ապրանքային կատեգորիաներում։
Wildberries-ը Հայաստանում Յունիբանկի հետ համատեղ գործարկել է ապառիկ գնումների ծառայություն