Նեթանյահուն ցանկանում է վերացնել զենքի մատակարարման հարցում արտաքին կախվածությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ անհրաժեշտ է ձերբազատվել սպառազինության մատակարարման հարցում արտաքին կախվածությունից և ընդլայնել սեփական արտադրական բազան։

«Ես ցանկանում եմ, որ մենք անկախ լինենք սպառազինության ոլորտում»,— պահեստազորի կուրսանտների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետը։

Նեթանյահուն ընդգծել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերված ռազմական աջակցությունը, սակայն, նրա խոսքով, եկել է սեփական ու անկախ արտադրական բազա ունենալու ժամանակը։

«Մենք պետք է ինքներս արտադրենք մեր զենքը։ Դա անհրաժեշտ է կախվածությունից ազատվելու, մեր հզորությունը մեծացնելու, ավելի շատ տեխնոլոգիաներ ներդնելու և նմանատիպ հրամանատարների նորանոր սերունդներ պատրաստելու համար, որովհետև ի վերջո հենց դա է որոշելու, թե որտեղ կլինենք մենք ապագայում»,— հայտարարել է վարչապետը, ում խոսքերը տարածել է նրա գրասենյակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *